VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին ընդառաջ հայկական թիմերը շարունակում են ընկերական խաղերի շարքը:
Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց «Վանին»: Երևանյան թիմից աչքի ընկան Միրանյանն ու Անտվին:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Առաջին տուրի շրջանակում «Ուրարտուն» կհյուրընկալի «Նորավանքին», իսկ «Վանը» արտագնա հանդիպում կանցկացնի «Սևանի» հետ: