Ռեժիսոր Ջո Պիտկան, ով նկարահանել է 1996 թվականի «Տիեզերական Ջեմ» ֆիլմը, խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս ֆիլմի շարունակությունը:
Առաջին ֆիլմում գլխավոր հերոսը Մայքլ Ջորդանն էր, մինչդեռ շարունակությունում ՝ «Տիեզերական Ջեմ. Հաջորդ սերունդը», խաղում էր Լեբրոն Ջեյմսը:
TMZ-ին տված հարցազրույցում Պիտկան խոստովանել է, որ ֆիլմը դիտել է հինգ անգամ՝ մաս-մաս, քանի որ չափազանց ձանձրալի է միանգամից դիտել ֆիլմը:
«Ճշմարտությունն այն է, որ Լեբրոնը Մայքլը չէ», — ասել է ռեժիսորը, որին դուր չի եկել նաև նոր Բագս Բանին (նապաստակ):
Ամերիկյան կինոշուկայում Space Jam: The New Generation- ը առաջին շաբաթվա ընթացքում վաստակել է 31,7 մլն դոլար և գերազանցել Marvel-ի Black Widow-ին: