Կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օ-ն հայտնել է, թե որ թիմերին կցանկանար տեսնել Աշխարհի գավաթի 2022 թվականի եզրափակչում:
«Չեմ կասկածում, որ սա կլինի պատմության մեջ ամենագեղեցիկ ԱԱ-ն։ Եվ ես մեկ ցանկություն ունեմ` տեսնելու այն եզրափակիչը, որում կհանդիպեն Կամերունն ու Քաթարը։ Դա եզակի իրադարձություն կլինի», — մեջբերում է Էտո’Օ-ին մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի», «Ինտերի», «Չելսիի» ու «Անժիի» նախկին հարձակվողը ԱԱ-2022-ի դեսպանն է:
Նա 1996-ից 2014 թվականներին խաղացել է Կամերունի ազգային հավաքականում, իսկ ակումբային կարիերան ավարտել է Քաթարում: