MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
«Լոս Անջելեսը» արտագնա խաղում 1-2 հաշվով զիջեց «Պորտլանդին»։ Հայազգի կիսապաշտպան Դիեգո Ռոսսի Մարաշլյանն այդ խաղում ամբողջական հանդիպում է անցկացրել։ Այս խաղից հետո կալիֆորնիական ակումբն իր ակտիվում ունի 21 միավոր և 5-րդն է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
«Կոլամբուսը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նեշվիլի» հետ։ Հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն այդ խաղում ամբողջական հանդիպում է անցկացրել։Այս խաղից հետո Սելարայանի թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և 6-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
Այլ արդյունքներ
«Ինտեր Մայամի»-«Նյու Ինգլանդ» 0-5
«Տորոնտո»-«ՌԲ Նյու Յորք» 1-1
«Նյու Յորք Սիթի»-«Մոնրեալ» 1-0
«Սինսիսնատի»-«Ատլանտա» 1-1
«Չիկագո»-«DC Յունայթեդ» 2-2
«Սպորտինգ»-«Սան Խոսե» 1-1
«Կոլորադո»-«Դալլաս» 2-0
«Ռեալ Սոլթ Լեյք»-«ԼԱ Գալաքսի» 2-2