Արամ Ոսկանյանի «Աթիրաուն» շուտով ձեռք կբերի գանացի կիսապաշտպան Կուասի Սիբոյին, գրում է Sports.ru-ն: Սիբոն խաղացել է Երևանի «Ուրարտու» և ալբանական «Սկենդերբեու» թիմերում:
Աֆրիկացի կիսապաշտպանի վերջին ակումբը իսպանական «Իբիցան» էր: Բայց 23-ամյա գանացու նկատմամբ իրավունքները մինչ 2022-ի ամառը պատկանում են անգլիական «Ուոթֆորդին»:
«Աթիրաուն» ֆուտբոլիստին վարձավճարով կվերցնի մինչ մրցաշրջանի ավարտը: Նավթագործները սպասում են ֆուտբոլիստի ժամանմանը Ղազախստան այս շաբաթ: