Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը չկարողացավ հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը:
Հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովային: Հիշեցնենք, որ առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի։
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Հայկ Մարտիրոսյանը, որն այսօր 1/16 եզրափակչի ուղեգիրը թայ-բրեյքում կխաղարկի Շախրիյար Մամեդյարովի հետ: