Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Շերիֆ» հանդիպումը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ խաղի մուտքն անվճար է լինելու, բայց տոմսերով, որոնք կարող եք վերցնել «Ալաշկերտի» գրասենյակից (Սարյան 25):
Անվճար տոմսերը կարելի է վերցնել նաև հանդիպման օրը՝ հուլիսի 20-ին, «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ։