Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը գնահատել է մայրցամաքային չեմպիոնների միջև ընկերական խաղ անցկացնելու գաղափարը: Այդ խաղում միմյանց հետ պետք է մրցեն Իտալիայի և Արգենտինայի հավաքականները.
«Կցանկանայի նման խաղ ունենալ. Եվրոպայի չեմպիոնն ընդդեմ Հարավային Ամերիկայի չեմպիոն. անհավանական կլիներ: Շատերն ասում են, որ Եվրո-ն լավագույն մրցաշարն է, ինչպես՝ աշխարհի առաջնությունում, և ասում են՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են լավագույն հավաքականները:
Զարմացած եմ. չէ՞ որ բոլորին է հայտնի, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Հարավային Ամերիկայից են»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Ole-ն: