Բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարող է կարիերան շարունակել «Էվերթոնում»։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Անգլիական ակումբը հուսալի փոխարինող է փնտրում հիմնական դարպասապահ Ջորդան Փիկֆորդին ու վստահ է, որ 34-ամյա Բեգովիչը համապատասխանում է բոլոր պահանջներին։
Բեգովիչը «Բորնմուտի» հետ մինչև 2022 թվականի ամառ նախատեսված պայմանագիր ունի։ Բայց ըստ շշուկների՝ Չեմպիոնշիփում հանդես եկող թիմը պատրաստ է վաճառել ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին։