«Միլուոկի Բաքս»-«Ֆենիքս Սանս» շարքում կատաղի պայքար է։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում շարունակվում է NBA եզրափակիչը։
«Միլուոկի Բաքսը» շարքի չորրորդ խաղում, սեփական խաղահրապարակում, 109։103 հաշվով հաղթեց «Ֆենիքս Սանսին»։ Այսպիսով շարքի հաշիվը հավասարվեց՝ 2-2։ Չնայած պարտությանը, հանդիպման ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց «արևների» խաղարկող Դեյվին Բուքերը՝ վաստակած 42 միավորով։ Այս արդյունքով Բուքերը դարձավ ռեկորդակիր։ Նա իր դեբյուտային փլեյ-օֆֆում վաստակեց 542 միավոր և անցավ Ռիկ Բերիին, որը 1967 թ-ին փլեյ-օֆֆի դեբյուտային 15 խաղում վաստակել էր 521 միավոր։ Հաղթողների կազմում լավագույնը Քրիս Միդլթոնն էր՝ վաստակած 40 միավորով։
Շարքի հինգերորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին։