Գերմանիայի ֆուտբոլային լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկրպագուները կվերադառնան մարզադաշտեր առաջիկա 2021/22 մրցաշրջանում:
Կարևոր է նաև այն փաստը, որ Բունդեսլիգայի երկրպագուները կկարողանան հաճախել ոչ միայն իրենց սիրելի թիմի տնային, այլև արտագնա հանդիպումներին ևս: Այս որոշումն ուժի մեջ կմտնի Գերմանիայի առաջնության երրորդ տուրից, որը նախատեսված է օգոստոսի 27-29-ը:
Նշվում է նաև, որ հյուրերի երկրպագուները ի սկզբանե կկարողանան հույս դնել 5% քվոտայի վրա, որը հետագայում կաճի մինչև 10%:
Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13-ին: