«Չելսիի», Մադրիդի «Ռեալի», Մյունխենի «Բավարիայի» եւ Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ ավարտում է կարիերան 37 տարեկան հասակում:
«Դա շատ դժվար որոշում է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ջերմ ընդունելության և աջակցության համար», – Instagram-ում գրել է այժմ արդեն նախկին ֆուտբոլիստը:
Մյունխենի «Բավարիայի» հետ Ռոբենը նվաճել է Չեմպիոնների լիգան ու ութ անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն: Ազգային հավաքականի հետ միասին նա նվաճել է 2010 թ. Աշխարհի Առաջնության արծաթե մեդալները, ինչպես նաև բրոնզե մեդալներ Եվրոպայի (2004 թ.) և աշխարհի առաջնություններում (2014 թ.): Նրա կարիերայի վերջին ակումբը «Գրոնինգենն» էր: