Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է իր տեղափոխությունը ՊՍԺ:
«Ես ուրախ եմ, որ այս մեծ ակումբի մի մասն եմ: Ես զգում եմ, որ պատրաստ եմ նոր մարտահրավեր ընդունել և շարունակել աճել: ՊՍԺ-ի հետ ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել և ուրախացնել երկրպագուներին», — մեջբերում է 22-ամյա ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը:
«Միլանից» հեռանալուց հետո դարպասապահը միացել է ՊՍԺ-ին որպես ազատ գործակալ: Նոր ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է հինգ մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Դոնարուման դարձավ Եվրոպայի չեմպիոն և Եվրո-2020-ի լավագույն խաղացող: