Ալմաթիի «Կայրաթը» հաղթեց իսրայելական Հայֆայի «Մաքքաբիին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի ունեցավ Ալմաթիի Կենտրոնական մարզադաշտում եւ ավարտվեց 2: 0 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
Ղազախական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Վագներ Լավն ու Աբիկենը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 86-րդ րոպեին։
Հաջորդ փուլում ղազախական ակումբի մրցակիցը կլինի սերբական «Ցրվենա Զվեզդան»։