Ռուս դարպասապահ Անդրեյ Լունեւը դարձել է «Բայերի» խաղացող: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչ 2023 թվականի հունիսի 30-ը:
Լունևը միացավ «Բայերին» որպես ազատ գործակալ: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Զենիթում», որտեղ մասնակցել է 13 հանդիպման եւ բաց է թողել 14 գնդակ: Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ միասին նա երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն (2018/19, 2019/20, 2020/21) և մեկ անգամ էլ նվաճել երկրի գավաթը (2019/20):
Նախկինում դարպասապահը խաղացել է նաեւ «Ուֆա», « Տորպեդո», «Սատուրն» ու այլ թիմերում: