Եվրո-2020-ի եզրափակչին կտեսնենք այն հավաքականներին, որոնք ի սկզբանե մրցաշարի ֆավորիտների թվում էին։ Այս առումով Եվրոյում անակնկալներ չգրանցվեցին, թեպետ հարկ է նշել, որ ի տարբերություն իտալացիների, որոնք 1968 թվականին զգացել են Եվրոպայի չեմպիոն դառնալու բերկրանքը, Անգլիայի հավաքականն այս գավաթը պատմության ընթացքում դեռ երբևէ գլխավերևում չի պահել։
ArmSport-ն ամփոփել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկու հանդիպումներն ու անդրադարձել նաև սպասված եզրափակչին․