«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Երբ նա խաղում է, մարդիկ մեղադրում են նրան: Մեղադրում են նաև, երբ չի խաղում:
Ես դա կարող եմ հասկանալ, երբ դու խնդիր ես թիմի համար: Ես կբերեմ իմ օրինակը: Երբ հարվածեցի «Մարսելի երկրպագուներից մեկին, ակումբի սեփականատերն ու մարզիչը մոտեցան ինձ ու հարցրեցին, թե ինչ ենք անելու, ու ես պատասխանեցի, որ հեռանում են, քանի որ չէի ցանկանում իմ պատճառով ակումբի շուրջ բացասական էներգիա առաջանար:
Կարծում եմ, որ Պոգբայի հեռանալու ժամանակն էլ եկել»,-ասել է Պոգբան:
Այս մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ի 7 հանդիպման է մասնակցել: