Մեկնարկեց բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ զույգի շարքը։
Առաջին խաղում «Ֆենիքս Սանսը» սեփական խաղահրապարակում 118։105 հաշվով հաղթեց «Միլուոկի Բաքսին»։ Խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց «արևների» խաղարկող Քրիս Փոլը՝ վաստակած 32 միավորով։ Այս արդյունքով Քրիս Փոլը գրանցեց հերթական ռեկորդը։ Ամերիկացին պատմության մեջ երրորդ բասկետբոլիստն է, ով 36 տարեկանում հավաքել է 30 և ավել միավոր NBA եզրափակչում։ Նրանից առաջ այս նվաճմանը հասել էին միայն Կարիմ-Աբդուլ Ջաբբարը և Թիմ Դունքանը։
Զույգի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին։