Երկրպագուները Ռոբերտ Լևանդովսկուն ճանաչել են «Բավարիայի» 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Լեհ հարձակվողի հավաքած ձայները ճնշող մեծամասնություն են կազմել՝ 76 տոկոս։ 2020/21 մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել (41 գոլ)` հասնելով Գերդ Մյուլերի նվաճմանը։ Բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 40 խաղի, խփել 48 գոլ։
Քվեարկությամբ երկրորդ տեղում է հայտնվել Թոմաս Մյուլերը՝ 10 տոկոս, որը 21 գոլային փոխանցմամբ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտը։ Երրորդ տեղում է Ժոշուա Կիմիխը՝ 6 տոկոս։