Ռիո-դե-Ժանեյրոյի «Օլիմպիկո Նիլտոն Սանթոս-Էնժենյան» մարզադաշտում կայացել է Ամերիկայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Բրազիլիայի և Չիլիի հավաքականների միջև խաղը։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
Միկա գնդակը խաղի 46-րդ րոպեին հեղինակել է Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետան։ Երկու րոպե անց բրազիլացիները մնացել են 10 հոգով հարձակվող Գաբրիել Ժեզուսի հեռացումից հետո, սակայն թվային առավելությունն օգտագործել Չիլիի հավաքականի խաղացողներին այդպես էլ չի հաջողվել։
Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի Պերուի ընտրանին, որը դրամատիկ խաղում հաղթեց Պարագվային հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, իսկ հիմնական ժամանակն ավարտվել էր 3-3 հաշվով, ընդ որում այս խաղում երկու հեռացում էր գրանցվել՝ յուրաքանչյուր թիմից մեկ խաղացող։