«Նապոլին» բանակցություններ է վարում «Սևիլիայի» և Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Տոմաշ Վացլիկին ձեռք բերելու համար:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ «նեապոլիտանացիները» մտադիր են ձեռք բերել 32-ամյա չեխ դարպասապահին, ով այսօր դարձել է ազատ գործակալ, քանի որ «Սևիլյայի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Նշվում է, որ Վացլիկը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի միայն Եվրո-2020-ում Չեխիայի հավաքականում ելույթները ավարտելուց հետո, որտեղ նրա թիմն արդեն հասել է 1/4 եզրափակիչ:
Աղբյուրը հայտնում է, որ Վացլիկը կդառնա կոլումբիացի Դավիդ Օսպինայի փոխարինողը: