«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր կանխատեսումներն է արել Եվրոպայի 2020 թվականի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումների համար․
«Անգլիան դուրս կգա կիսաեզրափակիչ, ու նաև կասեմ, որ Դանիան կհաղթահարի Չեխիայի արգելքը։ Բելգիա-Իտալիա՞․ սա մեծ խնդիր է ․․․ եթե ես չասեմ «Իտալիա» , վաղն ինձ կսպանեն, այդ իսկ պատճառով ես պետք է ասեմ «Իտալիա»։ Նաև կարծում եմ, որ Իսպանիան կանցնի Շվեյցարիային, բայց դա ևս մեկ մեծ խաղ է լինելու»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Քառորդ եզրափակչի Իսպանիա-Շվեյցարիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 2-ին։ Հանդիպման մեկնարկը 20։00-ին է։ Այսօր կկայանա նաև Բելգիայի և Իտալիայի հավաքականների միջև խաղը։ Այն կմեկնարկի ժամը 23։00-ին։
Քառորդ եզրափակիչների երկրորդ օրը՝ հուլիսի 3-ին, կկայանա Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա հանդիպումները, որոնք կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 20։00-ին և 23։00-ին։
Վաղը՝ հուլիսի 3-ին, կկայանան Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա հանդիպումները, որոնք կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 20։00-ին և 23։00-ին։