«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ամենայն հավանականությամբ, այլևս միջազգային խաղերում հանդես չի գա ԱՄՆ ազգային հավաքականում: Այս մասին հայտարարել է ազգային հավաքականի տնօրեն Ջերի Քոլանջելոն:
«Ժամանակն իր վնասներն է տալիս: Մենք բոլորս մարդ ենք, և մարմինը չի կարող անվերջ դիմակայել սթրեսին: Նա բաց է թողել անցած Օլիմպիական խաղերը, քանի որ կյանքում շատ հետաքրքրություններ ունի:
Նա նախկինում խաղացել է ազգային հավաքականում և իր ներդրումն ունեցել: Մենք գնահատում ենք սա: Բայց կարծում եմ, որ նրա հավաքականում խաղալու ժամանակն ավարտվել է», — մեջբերում է Քոլանջելոյին ESPN-ը:
ԱՄՆ-ի հավաքականի կազմում Ջեյմսը ոսկե մեդալներ է նվաճել Պեկինի (2008) և Լոնդոնի (2012) խաղերում, ինչպես նաև դարձել է Աթենքի մրցաշարի բրոնզե մեդալակիր (2004):