Հուլիսի 1-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիաի եզրափակչի «Լոս Անջելես Կլիփերս» — «Ֆենիքս Սանս» 6-րդ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «Ֆենիքսի» հաղթանակով՝ 130: 103 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քրիս Փոլն էր՝ 41 միավոր: «Կլիպերսի» կազմում 26 միավոր վաստակեց Մարկուս Մորիսը:
Սերիայում հաշիվը դարձավ 4-2՝ հօգուտ «Ֆենիքսի»: Այսպիսով, «Սանսը» դարձավ NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցը։ Սա կլինի ակումբի առաջին եզրափակիչը 1993 թվականից ի վեր: Եզրափակչի երկրորդ մասնակիցը որոշվում է Արևելքում` Ատլանտա Հոքս — Միլուոկի Բաքս զույգում (2-2):