Բելգիայի հավաքականի ու «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղից առաջ կայացած ասուլիսին խոսել է իր խաղամակարդակի մասին։
«Երբ բոլորը խոսում են Ռոբերտ Լևանդովսկու, Կարիմ Բենզեմայի, Լուիս Սուարեսի, Հարի Քեյնի մասին, ընդգծում են, որ այդ խաղացողները համաշխարհային մակարդակի են, իսկ իմ մասին ասում են, որ ես ուղղակի լավ մարզավիճակում եմ։
Կարծում եմ՝ վերջին երկու տարում ցույց եմ տվել, որ հարցը միայն լավ մարզավիճակը չէ։ Ես նույն մակարդակի վրա եմ այս հարձակվողների հետ»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։