«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։
Անգլիական ակումբը ցանկանում է այս գործարքի հետ կապված աշխատանքները սկսել այն ժամանակ, երբ Ջեյդոն Սանչոյի՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխության հետ կապված բոլոր հարցերը լուծված կլինեն։ 18-ամյա Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Արսենալը»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամառը։ Հաղորդվում էր, որ ֆրանսիացի խաղացողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ի 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմում։