«Լոս-Անջելես Կլիպերսը» արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երրորդ խաղում, սեփական խաղահրապարակում, 106։92 հաշվով հաղթեց «Ֆենիքս Սանսին»։ «Կլիպերսն» այս հաղթանակի շնորհիվ շարքի հաշիվը կրճատեց՝ դարձնելով 1-2։
Խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց Փոլ Ջորջը, որը վաստակեց 27 միավոր։ Ամերիկացին հավաքել է 20 և ավել միավոր փլեյ-օֆֆի վերջին 16 խաղում անընդմեջ։ Սա «Կլիպերսի» պատմության և NBA ներկա խաղացողների մեջ ամենաերկար շարքն է։
Թիմերի չորրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին։