Բասկետբոլի ազգային ասոցիացիայի արևելյան կոնֆերեցիայի եզրափակիչի առաջին խաղում «Ատլանտա Հոկսը» 116:113 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Միլուոկի Բակս»ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Ատլանտայի» խաղարկող Թրեյ Յանգը` վաստակելով 48 միավոր:
Հիշեցնենք, որ մյուս եզրափակչում մրցում են «Ֆինիքս Սանսը» և «Լոս Անջելես Կլիպպերսը»: Երկրորդ խաղից հետո շարքի հաշիվը 2:0 է՝ հօգուտ «Ֆինիքսի»: