ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում մրցում են Պորտուգալիան ու Ֆրանսիան:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1: Կրիշտիանու Ռոնալդուի՝ 11 մետրից գոլին պատասխանել է Կարիմ Բենզեման՝ կրկին 11 մետրից:
Հավաքական վերադառնալուց հետո Բենզեման առաջին գոլն է խփում, իսկ Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում խփած գոլերի քանակով դառնալով առաջինը: Այժմ Ռոնալդուն իր անվան դիմաց ունի 20 գոլ, իսկ երկրորդ տեղում գտնվող Կլոզեն՝ 19-ը:
Ռոնալդուի գոլը՝ այստեղ:
Բենզեմայի գոլը՝ այստեղ: