Նիդերլանդների հավաքականը զրկվել է իր հարձակվողներից մեկից Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆին ընդառաջ։
Ազգային թիմի պաշտոնական կայքը հայտնում է, որ հավաքականի ճամբարը լքել է Լյուկ դե Յոնգը, որը հանդես է գալիս «Սևիլիայում»։ Հարձակվողը մարզման ժամանակ վնասել է ծունկն ու այլևս չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Ընդ որում, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը մրցաշարի այս փուլում այլևս հայտացուցակում փոխարինումներ չի թույլատրում։
Ավելի վաղ Նիդերլանդների հավաքականը զրկվել էր կիսապաշտպան Դոնի վան դե Բեկից, որը ևս վնասվածք էր ստացել։ Այսպիսով, թիմի հայտացուցակում մնացել է 24 ֆուտբոլիստ։
Նիդերլանդների հավաքականը Ավստրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ 1/8 եզրափակչում իրենց մրցակցին նարնջագույնները կիմանան խմբային փուլի ավարտից հետո։