Գերմանիայի Բուդնեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում Բեռլինի «Հերտան» ընդունել էր Մյունխենի «Բավարիան»:
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան դառնալ գոլի հեղինակ, իսկ երկրորդ կեսում մյունխենյան թիմը, սկսած 60-րդ րոպեից, գոլային հրավառություն կազմակերպեց՝ տանտերերի դարպասն ուղարկելով 4 գնդակ:
Գոլերը խփեցին Մյուլերը, Լևանդովսկին, Ալկանտարան ու Պերիշիչը:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 36 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ առաջատարին զիջելով 4 միավոր, իսկ «Հերտան» 19 միավորով մնաց 14-րդ հորիզոնականում: