«Լայպցիգի» և Դանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը կիսվել է Ռուսաստանի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով.
«Միայն հաղթանակ եմ ակնկալում: Սա միակ բանն է, որ կարող է մեզ օգնել դուրս գալ խմբից: Վստահ եմ՝ եթե մենք մոտենանք նրան, ինչ կար Բելգիայի հետ խաղում, երկուշաբթի հաղթանակ կտանենք:
Եթե չես կարողանում հաղթել այնպիսի մրցակցի, ինչպիսին Ռուսաստանն է, ապա արժանի չես հաջորդ փուլ դուրս գալուն: Մենք այն կարգավիճակում ենք, երբ դեռ կարող ենք իրականացնել մեր երազանքներն ու հույսերը՝ կապված այս մրցաշարի հետ»,- ասել է Պոուլսենը: