Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հունգարիայի դեմ խաղում։
«Հունգարիան իր ողջ կյանքի խաղն անցկացրեց։ Շնորհավորանքներս։ Մենք մեկ միավոր վաստակեցինք։ Իհարկե, դա այն արդյունքը չէ, որ սպասում էինք, բայց հաշվի առնելով՝ մրցաշարային աղյուսակի դիրքը, այս արդյունքը մեզ համար ընդունելի է»,- Դեշամի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հունգարիայի դեմ խաղում Անտուան Գրիզմանը դարձավ 4-րդ ֆուտբոլիստը, որը 7+ գոլ է խփել Եվրոյի պատմության մեջ։