Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կփոխարինի Դիդյե Դեշամին Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին սոցցանցերում հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Զիդանը բանավոր համաձայնության է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ազգային թիմի ղեկը ստանձնելու վերաբերյալ։ Կողմերը կարող էին պաշտոնական հայտարարություն անել դեռ ձմռանը, սակայն ձեռնպահ են մնացել՝ ի հարգանք Դեշամի։
Ֆեդերացիան մտադիր է սպասել, մինչև Դեշամն ինքը հայտարարի պաշտոնից հեռանալու մասին։ Ինչպես սպասվում է, դա տեղի կունենա Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո։
Նշենք, որ ԱԱ-2026-ի I խմբում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Նորվեգիայի և Սենեգալի ընտրանիների հետ, իսկ ֆրանսիացիների ևս մեկ մրցակից կորոշվի միջմայրցամաքային անցումային խաղերի արդյունքներով։
Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նա մադրիդյան ակումբի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և ևս երկու անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում։



























































