Սաբրինա Քվիստ Յենսենը՝ «Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի կինը, մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ հիվանդանոցից դուրսգրումը: Էրիկսենը հունիսի 18-ին վերադարձել է տուն.
«Քրիսը լավ է: Հիմա մենք տանը կլինենք, մեզ պարզապես մի փոքր հանգիստ է պետք»,- աղջկա խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
29-ամյա Քրիստիան Էրիկսենը հունիսի 12-ին խաղադաշտում կորցրել էր գիտակցությունը և վայր ընկել։ Նրան խաղադաշտում 15 րոպե շարունակ բժշկական օգնություն էր ցուցաբերվել, որից հետո Էրիկսենը տեղափոխվել էր հիվանդանոց։
Միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2020-ի Դանիա- Ֆինլանդիա հանդիպմանը։ Ընդհատված հանդիպումը վերսկսվել էր մեկուկես ժամ անց և ավարտվել ֆինների հաղթանակով՝ 1։0 հաշվով։