Լոնդոնի «Տոտենհեմը» իտալացի Ջենարո Գատուզոյի հետ անհաջող բանակցություններից հետո շարունակում է փնտրել թիմի նոր գլխավոր մարզիչ: Ըստ րագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Տոտենհեմի» ղեկավարությունը դիտարկում է միանգամից երեք թեկնածու:
Խոսքը «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի, «Շալկեի», «Լայպցիգի» և գերմանական մի շարք այլ ակումբների նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկի և Էրիկ տեն Հագի մասին է, ով վերջերս երկարաձգեց իր պայմանագիրը «Այաքսի» հետ:
Նշվում է, որ Վալվերդեի հետ բանակցությունները դեռ չեն սկսվել, իսկ մնացած երկու թեկնածուներին շատ դժվար կլինի համոզել տեղափոխվել լոնդոնյան ակումբ: