ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ընթացքի մեջ է 2-րդ տուրը:
D խմբի երկրորդ տուրի առաջին խաղի շրջանակում մրցեցին Խորվաթիայի ու Չեխիայի հավաքականները: Առաջին խաղակեսի վերջնամասում չեխերն առաջ անցան հաշվի մեջ. առաջնությունում իր 3-րդ գոլը խփեց Պատրիկ Շիկը՝ 11 մետրից: Երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու թիմերը բաժանվեցին խաղաղությամբ:
Այս ոչ-ոքիից հետո Չեխիան 4 միավորով առաջատարն է, Անգլիան ունի 3 միավոր, Խորվաթիան 1 միավորով 3-րդն է, իսկ Շոտլանդիան միավոր չունի:
Քիչ անց երկրորդ տուրի շրջանակում կմրցեն Անգլիայի ու Շոտլանդիայի հավաքականները:
Առաջին տուրում խորվաթները նվազագույն հաշվով պարտվել են անգլիացիներին, իսկ չեխերը 2-0 հաշվով հաղթել են շոտլանդացիներին: