Նիդերլանդների հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ամփոփել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ավստրիայի հետ հանդիպումը, որում իր թիմը 2-0 հաշվով հաղթանակ տարավ․
«Մենք հենց սկզբում առաջ անցանք հաշվի մեջ։ Չնայած ավստրիացիները տիրում էին գնդակին, ես չեմ հիշում, որ մեր դարպասի մոտ իսկապես շատ թեժ եղած լինի։ Մենք ավելի շատ գոլային պահեր էինք ստեղծում ու արժանի էինք այս հաղթանակին։
Սա իդեալական սցենար է մեզ համար․ խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ լինել խմբի առաջատարն ու ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը։ Վերջին խաղում մենք ճնշում չենք զգա, չնայած միևնույն է՝ կխաղանք հաղթանակի համար։
Հավաքականի կազմում խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում խաղալն իմ վաղեմի երազանքն է։ Եվ դա մեր երկրպագուների աչքերի առաջ անելը կրկնակի հաճելի է»,-դե Յոնգի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։