Նիդերլանդների հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում ընդունել է Ավստրիային։ Առաջին կեսից հետո նիդերլանդցիները հաղթում են նվազագույն հաշվով։
Հանդիպմանը, որն անցկացվում է Ամստերդամում, ներկա է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Կումանն ավելի վաղ գլխավորել է Նիդերլանդների հավաքականը։ Հաղորդվում էր, որ նա ուզում է «Բարսելոնա» հրավիրել Մեմֆիս Դեպային, որն այսօր գոլի հեղինակ դարձավ։