Բասկետբոլի ազգային ասոցիացիայում լարված պայքար է։
Արևելյան կոնֆերենցիայում «Ատլանտա Հոուքսը» կիսաեզրափակչի չորրորդ խաղում, սեփական խաղահրապարակում հաղթեց «Ֆիլադելֆիա սեվենթիսիքսերսին»՝ 103։100 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ շարքի հաշիվը դարձավ 2։2։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Թրեյ Յանգը՝ վաստակած 25 միավորով և 18 արդյունավետ փոխանցմամբ։
Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչում «Լոս Անջելես Կլիպերսը» տանը հաղթեց «Յութահ Ջազին» 118։104 հաշվով։ Այս զույգի շարքի հաշիվը նույնպես հավասարվեց՝ 2։2։ Խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց «Յութահ Ջազի» խաղարկող Դոնովան Միտչելը, որը վաստակեց 37 միավոր։