Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:
Թուրինցիների համար տրանսֆերային նպատակ է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին, բայց թիմ վերադարձած Մասիմիլիանո Ալեգրին իր թիմում ցանկանում է տեսնել «Բավարիայի» կիսապաշտպան Կորանտեն Տոլիսոյին, գրում է Ջանլուկա Դի Մարցիոն:
Տոլիսոյին «Յուվեն» ցանկանում էր ձեռք բերել դեռ 2017 թ-ին, սակայն այդ ժամանակ ֆրանսիացին «Լիոնից» տեղափոխվեց Մյունխեն:
Տոլիսոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.:
26-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: