Հունիսի 15-ի գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Արգենտինա — Չիլի 1-ին տուրի հանդիպումը: Հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում և ավարտվեց 1:1 հաշվով:
Հաշիվը բացեցին արգենտինացիները, 33-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լիոնել Մեսսին, ով գնդակը ուղիղ տուգանային հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբին չիլիացիները հավասարեցրին հաշիվը Էդուարդո Վարգասի դիպուկ հարվածի շնորհիվ։
Տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Պարագվայ — Բոլիվիա 1-ին տուրի հանդիպումը: Հանդիպումը ավարտվեց Պարագվայի ընտրանու հաղթանակով ՝ 3: 1 հաշվով:
Պարագվայը գլխավորեց A խումբը՝ շրջանցելով Արգենտինային և Չիլիին, որոնք ունեն մեկական միավոր։