Նիդերլանդների հավաքականի երկրպագուները թիմի մարզման ժամանակ ինքնաթիռից կախված պաստառի միջոցով դիմել են հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրին՝ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Ուկրաինայի հետ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է AP News-ը։
«Ֆրանկ, միայն 4-3-3»,- գրված է եղել պաստառի վրա։
«Շնորհակալություն խորհրդի համար, բայց մենք կշարունակենք խաղալ 3-5-2-ով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դե Բուրը։
Նիդերլանդների և Ուկրաինայի հավաքականների միջև խաղը կկայանա հունիսի 13-ին Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։
C խմբում, բացի այս թիմերից, ընդգրկված են նաև Ավստրիան և Հյուսիսային Մակեդոնիան։