«Լեսթերի» կիսապաշտպան Ուրի Թիլեմանսը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ «կարմիրները» կիսապաշտպանին դիտարկում են որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դարձած Ջիորջինիո Վեյնալդումին փոխարինող: «Լեսթերը» մտադիր չէ բաժանվել բելգիացուց եւ մտադիր է համոզել խաղացողին մնալ ակումբում:
Թիելեմանսի պայմանագիրը «Աղվեսների» հետ գործում է մինչև 2023-ի ամառը: