Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է այս ամառ հեռանալ «Բավարիայից»։
AS-ը գրում է, որ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ լեհ ֆուտբոլիստը բաց է այլ ակումբներից առաջարկների համար։ Հարձակվողն ուզում է նոր մարտահրավերներ ընդունել ու իր ուժերը փորձել նոր առաջնությունում։ Լևանդովսկուն ձեռք բերելով հետաքրքրված են «Չելսին», ՊՍԺ-ն, ՄՅՈՒ-ն, «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը պատրաստ կլինի դիտարկել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե նրանց չհաջողվի պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդի հետ։ Լևանդոսվկին երազում է խաղալ «Ռեալում», նա 2014-ին մոտ էր «սերուցքայինների» կազմ տեղափոխվելուն, բայց այն ժամանակ տրանսֆերը ձախողվեց։
Հարձակվողը մինչև 2023 թվական պայմանագիր ունի «Բավարիայի» հետ, իսկ մյունխենյան ակումբը չի ցանկանում բաժանվել Լևանդովսկուց, ինչը խնդիր է ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։