Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Բուսկետսը վարակվել է կորոնավիրուսով: Խաղացողը շփվել է իր թիմակիցների հետ, այդ իսկ պատճառով բոլոր խաղացողներն անմիջապես մեկուսացել են և շարունակում են պատրաստվել Եվրոյին անհատապես:
Այսօր վարակման դեպք է հաստատվել ևս մեկ ֆուտբոլիստի ՝ պաշտպան Դիեգո Լյորենտեի մոտ:
Նման բարդ իրավիճակի կապակցությամբ Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը ՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, որոշել է հավաքականի ակզմը համալրել երիտասարդական թիմի 11 ֆուտբոլիստներով։
Նորեկներն են դարպասապահ Ալվարո Ֆերնանդեսը («Մալագա»), պաշտպաններ Օսկար Մինգեսան («Բարսելոնա»), Խուան Միրանդան («Բետիս») և Մարկ Կուկուրելան («Խետաֆե»), կիսապաշտպաններ Բրայան Գիլը («Սևիլիա»), Բրահիմ Դիասը («Միլան»), Յերեմի Պինան («Վիլյառեալ»), Գոնսալո Վիլյարը (Ռոմա) և Մարտին Սուբիմենդին (Սոսյեդադ), ինչպես նաև հարձակվողներ Պոսոն (Ռայո Վալեկանո) և Խավի Պուադոն («Էսպանյոլ»):
Ավելի վաղ Իսպանիայի հավաքականի կազմը համալրվել էր ևս վեց խաղացողներով՝ Ռոդրիգո Մորենո, Պաբլո Ֆորնալս, Կառլոս Սոլեր, Բրեյս Մենդես, Ռաուլ Ալբիոլ և Կեպա Արիսաբալագա:
Այսպիսով, Եվրոյի մեկնարկից երկու օր առաջ Իսպանիայի հավաքականին են միացել 17 նոր խաղացողներ: