Արգենտինայի հավաքականը չկարողացավ հաղթել Կոլումբիային 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 9-ի գիշերը (Երևանի ժամանակով) Բարրանկիլյայի Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես մարզադաշտում և ավարտվեց 2: 2 հաշվով:
8-րդ րոպեին արգենտինացիները 2:0 հաշվով առավելության հասան Քրիստիան Ռոմերոյի և կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի գոլերի շնորհիվ: 51-րդ րոպեին Լուիս Մուրիելը 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց, իսկ պարտությունից խուսափեցին 4-րդ փոխհատուցված րոպեին ՝ Միգել Բորխայի գոլի շնորհիվ:
Արգենտինան վաստակեց 12 միավոր և ընտրական մրցաշարային աղյուսակում մնաց 2-րդ տեղում: Կոլումբիան (8 միավոր) Ուրուգվայի հետ կիսում է 4-5-րդ տեղերը:
Ընտրական փուլի մյուս խաղերում Պերուն 2-1 հաշվով հաղթեց Էկվադորին, իսկ Չիլին և Բոլիվիան ոչ-ոքի խաղացին՝ 1-1։
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա – 18 միավոր
2․ Արգենտինա – 12
3․ Էկվադոր – 9
4․ Կոլումբիա – 8
5․ Ուրուգվայ – 8
6․ Պարագվայ – 7
7․ Չիլի – 6
8․ Բոլիվիա – 5
9․ Վենեսուելա – 4
10․ Պերու – 4