ԱԱ-2022-ի ընտրական խաղում Բրազիլիան արտագնա խաղում հաղթեց Պարագվային: Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 9-ի գիշերը (Երևանի ժամանակով) Ասունսիոնի «Դեֆենսորես դել Չակո» մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Հանդիպման 4-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բացեց հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակին փոխհատուցված 3-րդ րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Լուկաս Պակետան, ում օգնեց նույն Նեյմարը:
Բրազիլիան 6 խաղում տարավ 6-րդ հաղթանակը և 18 միավորով վստահորեն գլխավորում է ընտրական մրցաշարային աղյուսակը:
ԱԱ ընտրական փուլի մյուս խաղում Վենեսուելան և Ուրուգվայը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին՝ 0-0։
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա – 18 միավոր
2․ Արգենտինա – 12
3․ Էկվադոր – 9
4․ Կոլումբիա – 8
5․ Ուրուգվայ – 8
6․ Պարագվայ – 7
7․ Չիլի – 6
8․ Բոլիվիա – 5
9․ Վենեսուելա – 4
10․ Պերու – 4