Մեկնարկել է ֆուտբոլի Մ-21 տարեկանների Եվրոպայի 2023 թ-ի առաջնության ընտրական փուլը: Մեր երիտասարդական հավաքականն ընդգրկված է H խմբում, որտեղ հայ տղաները կմրցեն Ֆրանսիայի, Սերբիայի, Հյս. Մակեդոնիայի, Ուկրանիայի ու Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ:
Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն: Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ: Խաղի մեկնարկում տանտերերը 2 լավ հնարավորություն ունեին, սակայն 2 դեպքում էլ դարպասում վստահ գործեց Ներսեսյանը: Աստիճանաբար մեր թիմը հավասարեցրեց խաղն ու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն հարվածները կամ շեղ էին, կամ էլ տանտերերին փրկում էր դարպասապահը:
47-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտից հեռացվեց Երջանիկ Ղուբասարյանը:

























































