Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցավ կիսաեզրափակիչ երկու հանդիպում։
«Բրուկլին Նեթսը» երկրորդ խաղում, սեփական հարկի տակ ջախջախեց «Միլուոկի Բաքսին»՝ 125։86 հաշվով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Կևին Դյուրանտը՝ 32 միավորով, 4 անդրադարձով ու 6 արդյունավետ փոխանցմամբ:
Մյուս խաղում հանդիպել էին «Ֆենիքս Սանսը» և «Դենվեր Նագեթսը»։ «Արևները» տարան դիմակայության առաջին հաղթանակը՝ 122։105։ Հաղթողների կազմում լավագույնները ճանաչվեցին Միկալ Բրիջեսը՝ վաստակած 23 միավորով և Քրիս Փոլը, որն իր հաշվին գրանցեց դաբլ-դաբլ։
Զույգի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։